«Ատալանտայի» պաշտպանը տեղափոխվեց ԱՊԼ

«Ատալանտայի» պաշտպան Կալեբ Օկոլիեն տեղափոխվեց «Լեսթեր»։

Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, նիգերիացի ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերային գումարը կազմել է 15 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Օկոլին վարձավճարով հանդես էր գալիս «Ֆրոզինոնեում»։