Անտուան ​​Գրիզմանը չի մասնակցի Իսպանիայի դեմ հանդիպմանը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը չի մասնակցի EURO-2024-ի կիսաեզրափակչի Իսպանիայի դեմ հանդիպմանը, հայտնում է RMC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրջորեն մտածում է Գրիզմանին պահեստայինների նստարանին թողնելու մասին՝ նախորդ հանդիպումներում 33-ամյա հարձակվողի անհաջող ելույթների պատճառով։

Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում (0։0, 5։3՝ 11 մետրանոց) Գրիզմանին 67-րդ րոպեին փոխարինեց Ուսման Դեմբելեն։

Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 9-ին, Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։