«Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան խոսել է ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապպեի մասին։
«Մբապպեն այն ֆուտբոլիստն է, ով Աշխարհի առաջնության եզրափակիչում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Երբ մարզումների ժամանակ նա խոսում է 11 մետրանոցների մասին, մենք լուռ լսում ենք նրան։ Ես գիտեմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով այս մակարդակի ելույթ է ունեցել:
Նա և Անտուան Գրիզմանը արեցին այն, ինչ չկարողացան անել ներկայիս Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներից շատերը: Երբ նրանք խոսում են, մենք լուռ լսում ենք»,- Ֆոֆանայի խոսքերն է մեջբերում Ouest France-ը։