Իսպանական գրանդը մոտ է Լենի Յորոյին ձեռք բերելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Լիլի» պաշտպան Լենի Յորոյին ձեռք բերելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ «Լիլը» ցանկանում է ստանալ 40 միլիոն եվրո Յորոյի տրանսֆերի դիմաց, սակայն Մադրիդի «Ռեալը», որն արդեն համաձայնության է եկել խաղացողի հետ, պատրաստ է առաջարկել ընդամենը 20 միլիոն եվրո + հնարավոր բոնուսներ։

Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին ակումբները դեռ կկարողանան համաձայնության գալ։

Նախկինում տեղեկություններ կային, որ ՊՍԺ-ն փորձում է ընդհատել պաշտպանին, սակայն նա նախապատվությունը տվել է «Լոս Բլանկոսին»։