«Սևիլիան» մոտ է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին ձեռք բերելուն

«Սևիլիան» ակտիվ բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսին ձեռք բերելու համար:

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 29-ամյա իսպանացին ներառված չէ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Ուստի «Սևիլիան» նախատեսում է ֆուտբոլիստի հետ բանակցել երեք տարվա պայմանագրի շուրջ:

2023/24 մրցաշրջանում Նիգեսը «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։