Ռոդրիգոն Ուրուգվայի դեմ խաղում խուսափել է լուրջ վնասվածքից 📸

Ռոդրիգոն Ուրուգվայի դեմ խաղում խուսափել է լուրջ վնասվածքից։

COPA AMERICA-ի խաղարկության քառորդ եզրափակիչում, որտեղ Բրազիլիան պարտվել էր 11 մետրանոցներով (2:4, հիմնական ժամանակում՝ 0:0), Ռոդրիգոն փոխարինվեց 87-րդ րոպեին։

Փոխարինվելուց մի քանի րոպե առաջ Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Նաիտան Նանդեսը հարվածեց կոճին. VAR-ի ստուգումից հետո ուրուգվայցին կարմիր քարտ ստացավ այս խախտման համար:

Ինչպես հայտնում է As-ը, Ռոդրիգոն խաղից հետո մարզադաշտը լքելիս կաղում էր։ Սակայն նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ բրազիլացուն հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից։

Մոտ ժամանակներս եզրային հարձակվողը լրացուցիչ թեստեր կանցնի՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար։