Ռիո Ֆերդինանդը նշել է, թե ով է Անգլիայի հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը գնահատել է անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի ելույթը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։

«Նրա մասին ամեն ինչ այնքան դրական է: Նրան հնարավոր չէ չսիրել ոչ միայն իր ֆուտբոլի, այլ նաև անհատականության ու բնավորության համար։

Ես նույնիսկ կասեի, որ նա Անգլիայի ամենակարևոր խաղացողն է, քանի որ նա շատ է տարբերվում բոլորից: Նա է, որ պրեսինգ է անում և հաղթում նրանց հետ մեն մենակ դուրս գալու ժամանակ: Վերջին խաղում նա խաղացել է եզրային պաշտպանի դիրքում, սակայն վինգեր է։ Նա այնքան տաղանդավոր խաղացող է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Sun-ը: