Մոյզե Քինը տեղափոխվեց իտալական մեկ այլ ակումբ

«Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնել է «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինի՝ ակումբի բազա ժամանելու մասին։

Սպասվում է, որ 24-ամյա հարձակվողը երկուշաբթի օրը բուժզննում կանցնի ֆլորենցիական ակումբում՝ նախքան պայմանագիր ստորագրելը։

Ըստ լուրերի՝ տրանսֆերային գումարը կկազմի 13 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում Քինը մասնակցել է «Յուվենտուսի» 20 հանդիպման ու արդյունավետ չի գործել։