Մայքլ Օլիսը դարձավ «Բավարիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումներից մեկը

Մայքլ Օլիսը դարձավ «Բավարիայի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը։

22-ամյա վինգերի տրանսֆերը մյունխենցիների համար արժեցել է 53 միլիոն եվրո և ևս 7 միլիոն բոնուսներ։ Գերմանական ակումբի ամենաթանկ ձեռքբերումների ցուցակում անգլիացին զբաղեցրել է չորրորդ տեղը։

Լավագույն հնգյակը.

1. Հարի Քեյն՝ «Թոթենհեմից» 95 միլիոն եվրոյով

2. Լուկա Էրնանդես՝ «Ատլետիկոյից» 80 միլիոն եվրոյով

3. Մատիաս դե Լիխտ՝ «Յուվենտուսից» 67 միլիոն եվրոյով

4. Մայքլ Օլիս՝ «Քրիստալ Փելասից» 53 միլիոն եվրոյով

5. Կիմ Մին Ջե՝ «Նապոլիից» 50 միլիոն եվրոյով