«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգային մեղադրում է անարդարության մեջ

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգային մեղադրում է կոմերցիոն եկամուտների գնահատման հարցում անարդարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Սիթին» հայց է ներկայացրել Պրեմիեր Լիգայի դեմ ՝ դատարանում չեղյալ համարելու ասոցիացված կողմերի հետ անօրինական համարվող գործարքների կանոնները և պահանջելու վնասի փոխհատուցում։ Ակումբը պատրաստել է 165 էջանոց փաստաթուղթ, որում պնդում է, որ «խտրականության» զոհ է և ասում է, որ կանոնները մտցվել են իր մրցակիցների կողմից՝ ֆուտբոլային դաշտում հաջողությունը կանխելու համար: Իրավիճակը որակվում է որպես «մեծամասնության բռնակալություն»։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթիի» դժգոհությունն առաջացել է ակումբի կոմերցիոն եկամուտների գնահատմամբ՝ տվյալների Nielsen Sports ֆիրմայի միջոցով: «Քաղաքացիների» վարկածի համաձայն՝ Պրեմիեր լիգան անարդար է վարվել ակումբի նկատմամբ՝ այն վերլուծելիս հենվելով Nielsen-ի տվյալների վրա, քանի որ ընկերությունը պայմանագրեր ունի մրցակից ակումբների հետ։

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» պնդում է թուլացնել կանոնները՝ պատճառաբանելով, որ ԱՊԼ-ում պահանջները շատ ավելի խիստ են՝ համեմատած ՈւԵՖԱ-ի հետ։ Ակումբը նաև պնդում է, որ Պրեմիեր լիգայի կանոնները նպատակ ունեն «խտրականություն դնել Պարսից ծոցի ակումբների սեփականատերերի նկատմամբ»՝ վկայակոչելով, որ դրանք ներդրվել են 2021 թվականին ՝ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի կողմից Նյուքասլի բաժնետոմսերի գնման ֆոնին :

Դատավարության վերաբերյալ լսումները տեղի են ունեցել հունիսի 10-ից հունիսի 21-ը։ Այս պահին գործով որոշում չի կայացվել։