Լուիս դե լա Ֆուենտեն պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել Լամին Յամալին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է 16-ամյա Լամին Յամալի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղից առաջ զրույցի մասին։

«Օրերս ես ասացի Լամինին, որ եթե նա երեք խաղացող ունի առջևում, և կա ազատ մի հատված, որտեղ մենք գերազանցում ենք, գնդակը պետք է տանել այնտեղ։ Դա պետք է արվի արագ: Ուստի անհրաժեշտ է օգնել միմյանց, բայց նաև վերահսկել խաղադաշտի մյուս հատվածները»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հուլիսի 9-ին Մյունխենում՝ «Ալիանց Արենա» մարզադաշտում կմեկնարկի Իսպանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների կիսաեզրափակիչ հանդիպումը։