Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Պեդրիի վնասվածքի մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է թիմի հիմնական խաղացող Պեդրիի վնասվածքի մասին, որը նրան հասցրել էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը EURO-2024-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղում (2:1):

«Մեր թիմը ընտանիք է։ Ինչպես բոլոր ընտանիքներում, այնպես էլ դրական ու բացասական բաներ են տեղի ունենում, և Պեդրիի վնասվածքը վերջինիս օրինակն է։ Դա մարտահրավեր է, բայց դժվարությունների հաղթահարումն օգնում է թիմային ոգու ձևավորմանը: Ես հպարտ եմ, թե որքան նվիրված են բոլորը», – Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Կրոոսը խաղի 8-րդ րոպեին խախտում է կատարել Պեդրիի նկատմամբ, որից հետո իսպանացի ֆուտբոլիստին փոխարինել է կիսապաշտպան Դանիել Օլմոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով բաց է թողել մինչև Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտը։