Լերոյ Սանեն հաջողությամբ ենթարկվել է աճուկի վիրահատության:
«Բավարիայի» կիսապաշտպանը վիրահատության է ենթարկվել Մյունխենում այն բանից հետո, երբ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց EURO-2024-ից Իսպանիայի հետ քառորդ եզրափակիչում (1:2): Անցած մրցաշրջանի վերջում նա աճուկի ցավ է զգացել:
Սպասվում է, որ 28-ամյա խաղացողը թիմային մարզումներին կմիանա հուլիսի վերջին Եվրոպայի առաջնության մնացած կազմի հետ միասին: