Ջոբ Բելինգհեմը որոշել է, թե որ ակումբում է հանդես գալու հաջորդ մրցաշրջանում

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը որոշել է, թե որ ակումբում է հանդես գալու հաջորդ մրցաշրջանում։

Չնայած Պրեմիեր Լիգայի որոշ թիմերի հետաքրքրությանը՝ 18-ամյա խաղացողը որոշել է մնալ «Սանդերլենդում»՝ ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի: Ջոբը հավատում է ակումբի հավակնոտ նախագծին և ցանկանում է լինել դրա անբաժանելի մասը:

Բելինգհեմն անցած մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։