Ֆլորենտինո Պերեսը չի բացառում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով պաշտոնավարում է 21 տարի, չի բացառում 2025 թվականին եւս մեկ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է իսպանական Relevo հրատարակությունը։

77-ամյա Պերեսը, ով առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2000 թվականին, վերադարձել է նախագահի պաշտոնին 2009 թվականին։ Ֆլորենտինոն նաև պնդում է, որ իրեն ուժեղ է զգում և պատրաստ է նոր մարտահրավերների։

2006 թվականից ի վեր ընտրություններ չեն անցկացվել մեկից ավելի թեկնածուներով։ Այդ ժամանակվանից ի վեր Պերեսը հաղթել է չորս ժամկետ՝ առանց որեւէ ընդդիմության: Եթե ​​նա որոշի նորից առաջադրվել, ապա կասկած չկա, որ նա կհաղթի։