Էնդրիկը խոսել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների զոհողությունների մասին։
Թիմը դուրս մնաց COPA AMERICA-ից՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Ուրուգվային։
«Մենք շատ բան ենք արել: Մենք ունենք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Վինիսիուսը, Ռոդրիգոն և Էդեր Միլիտաոն, ովքեր հաղթել են Չեմպիոնների Լիգան և կարող են հիմա արձակուրդի գնալ, բայց նրանք եկել են այստեղ, քանի որ սա նրանց երազանքն է:
Մենք 37 օր մարզվեցինք կիզիչ արևի տակ և արեցինք անհրաժեշտ ամեն ինչ նվաճելու համար։ Ցավոք սրտի, դա չստացվեց»,- ասել է հարձակվողը TNT Sports-ի եթերում: