Դիեգո Մարադոնայի դուստրը էքստրասենսի օգնությամբ շփվել է հանգուցյալ հոր հետ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրը՝ Դալմա Մարադոնան, պատմել է, որ հանգուցյալ հոր հետ շփվել է էքստրասենս կնոջ օգնությամբ։

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերին 60 տարեկան հասակում։

«Մեկ տարի առաջ ինձ ծանոթացրին մի կնոջ հետ: Ես վստահեցի նրան, քանի որ նա նույնպես կորցրել էր իր սիրելիներին: Ես ասացի. «Եկեք փորձենք»: Եվ նա ասաց ինձ մի բան, որը նա չգիտեր: Սրանք անձնական փաստեր էին, որոնք ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել: Ես խորհուրդ տվեցի այս էքստրասենս կնոջը ընկերներիս և ընտանիքիս:

Այն, ինչ տեղի ունեցավ, հրաշալի է։ Ես միշտ հավատացել եմ նման բաների, իսկ հիմա՝ հորս հետ խոսելուց հետո, ավելի շատ եմ հավատում»,- Դալմա Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն։