Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում դուրս չգալ EURO-2024-ի կիսաեզրափակիչի Իսպանիայի դեմ խաղում։
Ըստ L’Equipe-ի՝ «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրջորեն մտածում է Գրիզմանին պահեստայինների նստարանին թողնելու մասին՝ նախորդ հանդիպումներում 33-ամյա հարձակվողի անհաջող ելույթների պատճառով:
Պորտուգալիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում (0:0, 5:3՝ 11 մետրանոց) Գրիզմանին 67-րդ րոպեին փոխարինեց Ուսման Դեմբելեն։
Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Մյունխենում։