Դանի Օլմո. «Կիլիան Մբապպեն ֆուտբոլիստ է, որը փոխում է աշխարհը»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղից առաջ խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

Կիսաեզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 9-ին Մյունխենում՝ «Ալիանց Արենայում»։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 23:00-ին է:

«Կիլիան Մբապպեն ֆուտբոլիստ է, որը փոխում է աշխարհը, մենք պետք է զգույշ լինենք նրա դեմ խաղալիս։ Բայց Ֆրանսիան ունի նաև այլ լավ խաղացողներ՝ Դեմբելեն, Գրիզմանը, Կանտեն, որը շատ լավ մրցաշար է անցկացնում, Ռաբյոն և այլք»,- Դանի Օլմոյի խոսքը մեջբերում է RMC Sport ինտերնետ պորտալը։