Կոդի Գակպո․ «Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»

Հոլանդիայի հավաքականի վինգեր Կոդի Գակպոն խոսել է անգլիացի Ջուդ Բելինգհեմի մասին:

«Ակնհայտ է, որ նա շատ, շատ լավ մրցաշրջան է անցկացնում, նա համաշխարհային մակարդակի խաղացող է: Բայց ես կարծում եմ, որ Անգլիայում այլ խաղացողներ կան:

Տեսեք, նրանք լավ թիմ ունեն՝ շատ լավ խաղացողներով, բայց մենք նույնպես լավն ենք», – ավելացրել է Կոդին:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականը EURO-2024-ի կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կխաղա Անգլիայի հետ։