«Բոլոնիան» Ջոշուա Զիրկզեի համար կստանա գումարի միայն կեսը

«Բոլոնիան» Ջոշուա Զիրկզեի համար կստանա գումարի միայն կեսը։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իտալական ակումբի հետ գործարքի ավարտի փուլում է։ Մանկունիանցիները փոխհատուցում կվճարեն 40 մլն եվրոյի չափով։

«Բավարիան» կստանա տրանսֆերային գումարի 50%-ը. սրանք են պայմանները հոլանդացի հարձակվողի՝ 2022 թվականին «Բոլոնիա» տեղափոխվելու։ Նշվում է, որ այս գումարը կօգնի մյունխենցիներին աշխատել շուկայում։