«Բարսելոնայի» առաջատարը կարող է բաց թողնել 2 ամիս

Ռոնալդ Արաուխոն ազդրի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երկու ամիս:

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը COPA AMERICA-ի քառորդ եզրափակչի Բրազիլիայի հետ խաղում (0:0, 4:2՝ 11 մետրանոց) ազդրի վնասվածքի պատճառով փոխարինվել է 33-րդ րոպեին և արցունքոտ լքել խաղադաշտը:

«Վնասվածքը դեռ բորբոքված է, ուստի իմաստ չունի ավելի մանրակրկիտ բուժզննում անցկացնել»,- ասել է Ուրուգվայի հավաքականի շտաբի աղբյուրը։