Արթուր Ոսկանյանը հեռացել է «Նոայի» մարզական տնօրենի պաշտոնից։ Այս մասին մասնագետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի ֆուտբոլասերներ, ավարտում եմ իմ աշխատանքը «Նոա» ֆուտբոլային ակումբում։ Շնորհակալությունս եմ հայտնում «Նոա» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմին և նախագահ Վարդգես Վարդանյանին։
Ուրախ եմ, որ այս 8 ամիսների համատեղ աշխատանքի ընթացքում ունեցել ենք բազում հաղթանակներ ու ավելի շատ դրական էմոցիաներ։ Իմ կողմից ջանք ու եռանդ չեմ խնայել թիմին օգտակար լինելու համար։ Ճանաչելով և իմանալով «Նոա» ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի ծրագրերը, համոզված եմ, որ շատ մոտ ապագայում ակումբը կլինի լավագույնը իր մարզական կառույցներով։
Հաջողություն եմ մաղթում «Նոա» ֆուտբոլային ակումբին»,- գրել է նա: