Ալֆոնսո Դևիսը մոտ է «Բավարիայից» հեռանալուն

Ալֆոնսո Դևիսը մոտ է «Բավարիայից» հեռանալուն։

Ինչպես հայտնում է kicker-ը, մյունխենյան ակումբը պատրաստ չէ բավարարել պաշտպանի նոր պայմանագրի պահանջները։ Նշվում է, որ «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը բանակցությունների ընթացքում պատրաստ էր զիջումների գնալ, սակայն ակումբի դիտորդ խորհուրդը վետո դրեց դրա վրա, քանի որ այս դեպքում Դևիսի նոր պայմանագրի ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 50 միլիոն եվրո։

Այս պահին ամեն ինչ խոսում է այն մասին, որ կանադացին կլքի ակումբը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Դևիսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։