Թուրքիա – Հոլանդիա խաղում անկարգությունների պատճառով ձերբակալվել է 54 մարդ

Բեռլինի ոստիկանությունը EURO-2024-ի քառորդ եզրափակիչի Թուրքիա-Հոլանդիա խաղից առաջ, ընթացքում և հետո անկարգությունների պատճառով ձերբակալել է 54 մարդու։

«Ամբողջ գործողության շրջանակներում ձեռնարկվել է 54 սահմանափակման կամ ազատությունից զրկելու միջոցառումներ։ Ոստիկանությունը հարուցել է 64 քրեական գործ, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու, օրինազանցության, վիրավորանքների, խարդախության միջոցով օգուտներ ստանալու և թմրամիջոցների մասին օրենսդրության խախտումներով։ Իրավապահ մարմինների երկու աշխատակից վիրավորվել են, սակայն կարողացել են շարունակել աշխատանքը»,- ասվում է Բեռլինի ոստիկանության հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղից հետո Թուրքիայի հավաքականի երկրպագուները անկարգություններ են արել, ինչպես նաև հարձակվել հոլանդացի երկրպագուների վրա։ Անկարգություններ են տեղի ունեցել նաև Գերմանիայից դուրս՝ թուրքական խմբեր հայտնվել են նաև Անգլիայի, Բելգիայի և Նիդեռլանդների քաղաքների փողոցներում։