Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կլքի ակումբը։ Ուստի թիմը պետք է փոխարինող գտնի:
Մադրիդի «Ատլետիկոն» արդեն բանակցություններ է սկսել ՊՍՎ-ի դարպասապահ Վալտեր Բենիտեսի հետ։ Մադրիդյան ակումբը խաղացողին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել։
Բենիտեսը ՊՍՎ է միացել 2022 թվականին «Նիցայից»՝ որպես ազատ գործակալ։