Ալվարո Մորատա. «Պատրաստ եմ ձեռքս կտրել EURO-ն հաղթելու համար»

Իսպանիայի հավաքականի ավագ Ալվարո Մորատան խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Ես դժբախտ չեմ, ամենևին էլ: Բայց, ճիշտ է, Իսպանիայում ինձ համար շատ դժվար է երջանիկ լինելը: Վերջում միշտ ինչ-որ բան է հայտնվում: Օրերս ես ժեստ արեցի լրագրողներին, ուղղակի սուլեցի. Ես կարծում էի, որ դա կմնա մեր միջև, բայց ինչ-որ լրագրող հրապարակեց այն Իսպանիայում ոչ մի բանի և ոչ մեկի նկատմամբ հարգանք չկա:

Երբ տուն եմ գալիս, շատ ուրախ եմ, բայց մարդկանց առաջ ինձ թվում է, թե մերկ եմ ու միգուցե դա ինձ թույլ չի տալիս ամեն ինչ տալ։

Վերջերս ասացին, որ ես լաց եմ եղել, քանի որ դեղին քարտ եմ ստացել։ Ի՜նչ անհեթեթություն։ Ես լաց էի լինում, որովհետև իմ երկիրը կիսաեզրափակիչ դուրս եկավ ինձ հետ որպես ավագ։ Նրանք քննադատում են ինձ, չնայած ես պատրաստ եմ ձեռքս կտրել Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար»,- մեջբերում է Relevo-ի հարձակվողը։