Խամես Ռոդրիգեսը կրկնեց Լիոնել Մեսսիի տպավորիչ ցուցանիշը

Կայացավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Կոլումբիա – Պանամա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կոլումբիացիների հաղթանակով՝ 5։0 հաշվով։

Կոլումբիայի հավաքականի կազմից մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խամես Ռոդրիգեսը։ Այժմ նա 5 գոլային փոխանցում ունի Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում։

Նախկինում մեկ մրցաշարում դա հաջողվել էր անել միայն երեք ֆուտբոլիստի՝ Դենիլսոնին (Բրազիլիա, 1997), Ալեքսին (Բրազիլիա, 2004) և Լիոնել Մեսսին (Արգենտինա, 2021)։

Կիսաեզրափակչում Կոլումբիան կմրցի Ուրուգվայի հետ։