Կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիների հաղթանակով (0։0, 5։3)։
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց 11 մետրանոց հարվածաշարին և դիպուկ իրացրեց այն։
Այսպիսով, պորտուգալացիները խոշոր մրցաշարերում Ռոնալդուի մասնակցությամբ առաջին անգամ պարտություն կրեցին 11 մետրանոց հարվածաշարում։