Օրիոլ Ռոմեուն կարող է մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն ամենայն հավանականությամբ կմնա ակումբում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա Ռոմեուի հեռանալը գրեթե անխուսափելի էր, սակայն այժմ կատալոնական ակումբը ցանկանում է խաղացողին պահել ևս մեկ մրցաշրջան։ Նշվում է, որ դա պայմանավորված է թիմում կենտրոնական կիսապաշտպանների պակասով։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին վնասվածք էր ստացել EURO-2024-ի քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղում։ Ռոմեուն միացել է «Բարսելոնային» անցած ամառ։