Ն’Գոլո Կանտեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Տեղի ունեցավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիան հաղթեց Պորտուգալիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով։ Թիմերը չկարողացան գոլ խփել նաև լրացուցիչ ժամանակում։ 11 մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիներն հաղթեցին՝ 5։3։

EURO-ում առանց պարտության ամենաշատ հանդիպումն անցկացրել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն՝ 8 հաղթանակ և 5 ոչ-ոքի։

Ընդհանուր առմամբ, Կանտեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում, որտեղ դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։