Միկել Մերինո. «Հավանաբար այդ գոլը լավագույնն էր իմ կարիերայում»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն կիսվել է Գերմանիայի հետ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ խաղից ստացած տպավորություններով։ Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով, իսկ հաղթական գոլը խփեց Մերինոն։

«Ես ինձ աներևակայելի երջանիկ եմ զգում, լի ադրենալինով և ուրախությամբ: Ես ուրախ եմ ոչ այնքան ինձ համար, որքան ամբողջ թիմի համար։ Սա պարգև է բոլորի համար, ովքեր աջակցում են մեզ։ Եվրոյի կիսաեզրափակչում խաղալը յուրահատուկ բան է։

Սա, հավանաբար, իմ կարիերայի լավագույն գոլն է՝ հանդիպման կարևորության պատճառով։ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում վերջին րոպեին հաղթանակ տանելը։ Այս գոլը հեշտությամբ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կարիերայի լավագույնը։

Այս մրցաշարը հաղթելը հենց սկզբից եղել է մեր նպատակը։ Մենք լավ դինամիկա ունենք, բայց կարևոր է խոնարհ մնալը»,- Մերինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։