Մանուել Նոյերը պատասխանել է Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին հարցին

Գերմանիայի հավաքականը դուրս մնաց EURO-2024-ից՝ քառորդ եզրափակչում լրացուցիչ ժամանակում պարտվելով Իսպանիային՝ 1։2։

Գերմանիայի հավաքականի 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը դեռ պատրաստ չէ պատասխանել, թե արդյոք կավարտի կարիերան հավաքականում։

Խաղից հետո դարպասապահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշում կայացնելու համար իրեն կարող է ևս վեց ամիս և ավելի անհրաժեշտ լինել։