Լուկա Զիդանը տեղափոխվեց «Գրանադա»

Դարպասապահ Լուկա Զիդանը՝ լեգենդար Զինեդին Զիդանի որդին, տեղափոխվել է «Գրանադա»։

«Գրանադան» 26-ամյա ֆուտբոլիստին գնել է «Էյբարից»՝ վճարելով նրա համար փոխհատուցում։ Լուկան նոր ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

2023/24 մրցաշրջանում Զիդանը «Էյբարի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում բաց է թողել 50 գոլ։