Գարեթ Սաութգեյթը անհավանական ցուցանիշ է գրանցել Եվրոներում

Կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև։ Հիմնական և լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի խաղալուց հետո (1։1) անգլիացիները հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարում։

Անգլիան դուրս է եկել EURO-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Հոլանդիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը երկրորդ անգամ անընդմեջ դուրս բերեց թիմին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

EURO-2020-ում Անգլիայի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը։

Ինչպես հայտնում է Squawka-ը՝ Սաութգեյթը այժմ ունի այնքան ելույթներ Եվրոյի կիսաեզրափակիչում, որքան ազգային հավաքականի բոլոր նախորդ մարզիչները միասին վերցրած։ EURO-1968-ում անգլիացիները կիսաեզրափակիչ դուրս եկան Ալֆ Ռեմսին, իսկ Եվրո-1996-ին՝ Թերի Վենեյբլսը։