EURO-2024-ի քառորդ եզրափակչի երրորդ խաղում մրցեցին Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց՝ 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Անգլիայի հավաքականը, հաղթելով՝ 5:3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացել է շվեյցարացի հարձակվող Բրիլ Էմբոլոն, իսկ հինգ րոպե անց Անգլիայի հավաքականի պատասխան գոլը խփեց Բուկայո Սական։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Հոլանդիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ։