Անգլիայի և Գերմանիայի երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել

Անգլիացի և գերմանացի երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել այն բանից հետո, երբ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց ֆուտբոլի Եվրոպայի տնային առաջնությունից, հայտնում է Daily Mail-ը։

Ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, գերմանացիները քառորդ եզրափակիչ խաղում լրացուցիչ ժամանակում (1:2) պարտվեցին Իսպանիայի հավաքականին և դուրս մնացին մրցաշարից։ Հանդիպումը կայացել է Դյուսելդորֆում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո բրիտանացիները սկսել են ծաղրել Գերմանիայի հավաքականի երկրպագուներին և վիրավորական վանկարկումներ հնչեցնել նրանց հասցեին։

Արդյունքում մի քանի երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ անգլիացի երկրպագուները գարեջուր են լցրել գերմանացիների վրա։

Իրավիճակը հանգուցալուծել են ոստիկանության աշխատակիցները։