«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը պատրաստ է եռապատկել 30-ամյա բրազիլացու աշխատավարձը։ Դա կկազմի շաբաթական մոտ 600 հազար ֆունտ ստերլինգ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթին» չի պահի Էդերսոնին, եթե նա ցանկանա հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։