Կրիշտիանու Ռոնալդուն՝ ռեկորդի հեղինակ

Ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիների հաղթանակով (0։0, 5։3)։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի համար սա 30-րդ հանդիպումն է Եվրոպայի առաջնությունում, ինչը մրցաշարի ռեկորդ է։

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն այս ցուցանիշով երկրորդ տեղում է՝ այսօր նա 23-րդ հանդիպումն է անցկացնում Եվրոպայի առաջնությունում։ Երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է (20)։