Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում։

Ինչպես հայտնում է TeamTalk-ը, 29-ամյա կիսապաշտպանն առաջարկներ է ստացել «Ալ-Նասրից», որտեղ խաղում է նրա ազգային հավաքականի խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև «Ալ-Իթթիհադից»։ Եթե ​​պորտուգալացին ընդունի առաջարկներից մեկը, ապա սաուդյան ակումբը բանակցություններ կսկսի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։