Բերնարդու Սիլվան աջակցել է Ժոաու Ֆելիշին

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է իր կարծիքով Ժոաու Ֆելիշի՝ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում 11 մետրանոց հարվածաշարում վրիպելու մասին։

«Ես դրա միջով համեմատաբար վերջերս անցա, երբ մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից: Նա ստանձնեց պատասխանատվությունը, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է։ Եվ նման պահերին մենք ճնշում ենք զգում։ Մենք բոլորս աջակցում ենք նրան»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։

EURO-2024-ի կիսաեզրափակչում Ֆրանսիան կմրցի Իսպանիայի հետ։