«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Թոթենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալը կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» դիտարկում է 25-ամյա բրազիլացուն վերադարձնելու հնարավորությունը, ով նախկինում հանդես է եկել կատալոնական ակումբում և նույնիսկ երեք հանդիպում է անցկացրել։

Անցած մրցաշրջանում Էմերսոն Ռոյալը մասնակցել է 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլի հեղինակ։

Պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։