Առնե Սլոտ. «Նա շատ լավ կհամապատասխանի իմ խաղաոճին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտարարել է, որ մտադիր է հարձակվող Դարվին Նունյեսին առանցքային դեր տալ իր մարտավարական սխեմաներում։

«Կարծում եմ, որ նա շատ լավ կհամապատասխանի իմ խաղաոճին: Ինձ շատ է դուր գալիս Դարվինը։ Ես արդեն խոսել եմ նրա հետ, այո։ Նա նրանցից է, ում հետ ինձ հաջողվել է խոսել»,- Սլոտի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նունյեսը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ 2023/24 մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։