Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդը

Կայացավ EURO-2024-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա – Ֆրանսիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարում ֆրանսիացիների հաղթանակով (0։0, 5։3)։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր փորձը կատարեց 11 մետրանոց հարվածաշարում և գրավեց Ֆրանսիայի դարպասը։

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն Եվրոյի փլեյ-օֆֆում 11 մետրանոց հարվածաշարերում դարձել է 4 գոլի հեղինակ, ինչը մրցաշարի ռեկորդ է։