Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի ավագին

Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում։

31-ամյա Մորատան մտադիր է կարիերան շարունակել «Ատլետիկոյում», սակայն պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները։ Մասնավորապես, Ալվարոն հրավեր է ստացել «Միլանից», որը, իբր, անձամբ է իրեն հայտնել աստղային հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Հարձակվողի արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի տեղափոխությունը սաուդյան «Ալ-Քադիսիյա» ակումբ վերջին պահին ձախողվել է։