ԱՄՆ-ի հավաքականը եզակի հակառեկորդ է սահմանել

COPA AMERICA-ի ընթացիկ խաղարկությունում ԱՄՆ-ի հավաքականը պատմական հակառեկորդ է սահմանել։

Առաջին անգամ մրցաշարի հյուրընկալող թիմը դուրս մնաց խմբային փուլից։ Մրցաշարի վերսկսումից ի վեր՝ 1987 թվականին, բոլոր թիմերը նվաճել են մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր։

ԱՄՆ-ը խմբում խաղաց Ուրուգվայի, Բոլիվիայի և Պանամայի հետ։ Չնայած Բոլիվիայի նկատմամբ տարած հաղթանակի տեսքով լավ մեկնարկին, ամերիկացիները պարտվեցին մնացած 2 հանդիպումներում և դուրս մնացին պայքարից՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։