Իսպանական գրանդը կարող է խլել Մարկ Գեհիին «Ռեալից»

Անգլիայի և «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհին հայտնվել է իսպանական երկու թոփ ակումբների հետաքրքրության շրջանակում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, ֆինանսական դժվարությունները կարող են խանգարել «բլաուգրանային» ձեռք բերել խաղացողին: Մադրիդի «Ռեալը» համարվում է անգլիացու մեկ այլ հավակնորդ։

Մարկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի և «արծիվների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Պաշտպանն այժմ հանդես է գալիս Անգլիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։