«Յուվենտուսի» նոր մարզիչը հույսեր չի կապում Ֆեդերիկո Կիեզայի հետ

«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան այս ամառ կարող է փոխել ակումբը: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան հաջորդ մրցաշրջանում հույսը չի դնում խաղացողի վրա։

«Յուվենտուսը» մտադիր է վաճառել Կիեզային այս ամառ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի:

Նշվում է, որ «Յուվենտուսը» նախատեսում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Տեն Կոպմայներսին և մեկ եզրային հարձակվողի:

Նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» 37 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։