Կրիշտիանու Ռոնալդուն EURO-2024-ում գովազդի խախտման մեջ է մեղադրվում

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեղադրվել է ՈւԵՖԱ-ի կանոնները խախտող գովազդի մեջ։

Whoop ֆիթնես ընկերությունը հրապարակել է պորտուգալացու տվյալները EURO-2024-ի 1/8 եզրափակչի Սլովենիայի հետ հանդիպման ժամանակ (0:0, 11 մետրանոց՝ 3:0): Դրանից հայտնի դարձավ, որ հարձակվողի զարկերակը 11 մետրանոց հարվածաշարում իր հարվածից առաջ րոպեում 180-ից իջել է 100 զարկի և հասել է 180-ի, երբ վճռորոշ 11 մետրանոցն իրացրել է Բեռնարդու Սիլվան։

Հավելում ենք, որ Ռոնալդուն մայիսին դարձել է Whoop-ի ներդրողն ու դեսպանը։

«Դա անօրինական է։ Ե՛վ խաղացողը, և՛ ընկերությունը պետք է տուգանվեն։ Գրառումը նկարագրում է ՈՒԵՖԱ-ի հանդիպումը՝ օգտագործելով երկու ազգային թիմերի անունները, հաշիվը և խաղադաշտում գտնվող խաղացողի անունը: Սա անօրինական է։ «Մրցակցի՝ որպես հովանավորի» բացակայությունը խախտումները հանդուրժելու պատճառ չէ»,- սոցիալական ցանցերում գրել է Visa-ի և Coca-Cola-ի միջազգային հովանավորությունների նախկին ղեկավար Ռիկարդո Ֆորտը։