Ռոբերտ Անդրիչն ասել է, որ սիրում է ուտել ճիճուներ

Ռոբերտ Անդրիչն ասել է, որ սիրում է ուտել ճիճուներ:

Կիսապաշտպանը կիսվել է իր ճաշակի նախասիրություններով` իր խաղընկեր Դեյվիդ Ռաումի հետ միասին տեսահոլովակ ձայնագրելիս գերմանական ֆուտբոլի YouTube ալիքի համար:

«Ես սիրում եմ ճիճուներ: Սա սպիտակուցի լավ աղբյուր է։

Իրականում, ես նրանց ոչ միայն սիրում եմ, այլ կարծում եմ, որ նրանք զարմանալի համ ունեն», – ասել է Անդրիչը:

Հուլիսի 5-ին Գերմանիան EURO-2024-ի քառորդ եզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ։